Սուքիասյանը Կճոյանի դեմ ցուցմո՞ւնք է տվել

Կճոյանի հետ քավորսանիկական հարաբերություններ ունեցող գործարարը Աշոտ Սուքիասյանն է

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք է առաջադրվել հայտնի օֆշորի գործով:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ Կճոյանի հետ քավորսանիկական հարաբերություններ ունեցող գործարարը Աշոտ Սուքիասյանն է, ով 2017-ին դատապարտվեց 16 տարվա ազատազրկման, այս տարեսկզբին վեց տարվա ազատազրկումից հետո արդարացվեց, 2020 թվականի հունվարի 31-ին քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց:

Ինչպես հայտնի է, 2013 թվականին գործարար Փայլակ Հայրապետյանն էր Աշոտ Սուքիասյանի, Կճոյանի եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ բողոք ներկայացրել, վերջին երկուսը, ըստ ամբաստանյալ Սուքիասյանի ցուցմունքի, ոչ մի մասնակցություն չեն ունեցել այդ գործարքին, օֆշորում բացված հաշվից տեղյակ չեն եւ ադամանդի արդյունահանման ծրագրի հետ էլ կապ չեն ունեցել։

Ըստ ամենայնի, Սուքիասյանն արդարացվելուց հետո ցուցմունք է տվել նախկին գործընկերների դեմ:

Հրապարակ