Արցախում թեստավորվել է ևս 16 քաղաքացի

16 քաղաքացու թվում ներառված են նաև կորոնավիրուսով հաստատված որոշ վարակակիրներ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ, կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 16 քաղաքացի, որոնց մի մասը վարակակիրների շփման խմբերից են, մյուս մասը՝ կարանտինի 13-րդ օրվա կապակցությամբ:

Այս 16 քաղաքացու թվում ներառված են նաև կորոնավիրուսով հաստատված որոշ վարակակիրներ:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: