Հինգշաբթի ԱԺ-ն ԿԲ նախագահ կընտրի․ Բաբկեն Արարքցյանի փեսան՝ «Իմ քայլը»-ի թեկնածու

Արթուր Ջավադյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետը լրանում է հունիսի 1-ին

Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյան հագեցած է՝ օրակարգում մոտ 3 տասնյակ հարց է ընդգրկված, թեպետ մոտ կեսը երկրորդ ընթերցման են:

Ավելին․ հինգշաբթի օրը խորհրդարանը կընտրի նաեւ ԿԲ նախագահ, «Իմ քայլը», ինչպես հայտնի է, ներկայացրել է Բաբկեն Արարքցյանի փեսա Մարտին Գալստյանի թեկնածությունը:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետը լրանում է հունիսի 1-ին:

«Հրապարակ»