Ի գիտություն ԶԼՄ-ների, Ucom ընկերության աշխատակիցներին և հանրությանը

Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածումից, որը կարող է անզգուշությամբ բերել անկայունություն և քաոտիկ իրավիճակների

Ի գիտություն ԶԼՄ-ների, Ucom ընկերության աշխատակիցներին և հանրությանը

Քիչ առաջ Ucom-ի աշխատակիցներից նամակ է ուղարկվել ԶԼՄ-ներին՝ «Ucom-ի անունից կեղծ հայտարարություն է տարածվել. աշխատակիցները շարունակում են ազատման դիմումներ գրել» վերտառությամբ։

Այդ առիթով պարզաբանում ենք.

Չփորձելով անդրադառնալ մանրամասնություններին, չանձնավորելով այս ամենը, վերահաստատում ենք, որ «Յուքոմ» ՓԲԸ-ն ունի կառավարման հիմնական երեք մարմին՝ Բաժնետերերի ընդհանուր ժողով, Տնօրենների խորհուրդ (այսուհետ Խորհուրդ), Գործադիր մարմին (գլխավոր տնօրեն)։

Սույն հայտարարությանը կից ուղարկվում է Բաժնետերերի Հիմնադիր ժողովի (25 դեկտեմբերի, 2019թ.) որոշման քաղվածքը՝ ընկերության Խորհրդի անդամների մասով, ինչպես նաև կանոնադրության քաղվածքը՝ Խորհրդի հիմնական գործառույթի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ընկերության խորհրդի իրավասությունները սահմանվում են ընկերության կանոնադրության 14.2 կետով։

Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածումից, որը կարող է անզգուշությամբ բերել անկայունություն և քաոտիկ իրավիճակների։

Ucom

 

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Երևան, Կիևյան փ․ 1ա

+374 10 50 00 03

[email protected]