Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին

Թրամփը զրույց է ունեցել նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալման Ալ Սաուդի հետ՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության ու ստանձնած պարտավորությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարին նավթ արդյունահանող երկրների հետ համագործակցության, ինչպես նաև այն պարտականությունների համար, որոնք Ռուսաստանը ստանձնել է արդյունահանվող նավթի ծավալների մասով, ինչը կօգնի կայունացնել համաշխարհային էներգետիկ և ֆինանսական շուկաները:

Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

Թրամփը զրույց է ունեցել նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալման Ալ Սաուդի հետ՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության ու ստանձնած պարտավորությունների համար: