Ոսկե առիթը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Հավատքը այն բանալին է, որ բաց է անում Աստծո հարստության շտեմարանը

Հիսուս

Ապրիլի 12

Ես Եմ ձեր Առաջնորդը: Զորություն և օգնություն կստանաք՝ ըստ անհրաժեշտի: Դուք պարզապես վստահեք Ինձ ամբողջովին:

Մի վախեցեք: Ես ձեզ լսելու ավելի պատրաստ եմ, քան թե դուք՝ Ինձ խնդրելու: Քայլեք Իմ ճանապարհով և վստահ եղեք, որ օգնություն կստանաք:

Մարդու կարիքը՝ առիթն է Աստծո օգնության: Ես սիրում եմ օգնել ու փրկել: Մարդու կարիքը այն ոսկե պատեհությունն է, երբ Աստված թույլ է տալիս, որ մարդու հավատը իրական  արտահայտություն ստանա: Հավատքի այդօրինակ արտահայտությունը հենց Աստծո ուզածն է, որպեսզի ցույց տա Իր զորությունը: Հավատքը այն բանալին է, որ բաց է անում Աստծո հարստության շտեմարանը:

 Իմ հավատարիմ հետևորդներ, դուք կատարելության եք ձգտում, սակայն տեսնում եք ձեր դառը ձախողումները: Մինչ Ես ձեր հավատարմությունն եմ տեսնում, ինչպես որ մայրն է իր զավակի վրայից հանում անմաքուր զգեստը՝ անկատար գործը և մաքուր զգեստներ հագցնում՝ կատարելություն՝ իր ջերմ սիրուց մղված, այդպես և Ես Եմ վերցնում ձեր փոքրիկ հավատարմությունը և պսակում այն կատարելությամբ: