Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը. պատարագը՝ ուղիղ

Հայ Առաքելական եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը՝ Մեծ Զատիկը:

Այս պահին տեղի է ունենում Սուրբ Հարության պատարագը։

Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է:

Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։

Հայ Առաքելական եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը:

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։

Շաբաթ երեկոյան մատուցվել է Քրիստոսի Հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած՝ յոթ շաբաթ տևած Մեծ Պահքի շրջանը։