3 միլիոն «վարչապետերը» հարկվում են, որ Լենա Նազարյանն ու նրա «չարքաշ» թիմակիցները միլիոնների պարգևավճարներ ստանան

Խորհրդարանի և կառավարության հավաքական ինտելեկտն այդպես էլ շրիշակի մակարդակից չբարձրացավ

«Փչացած մեքենան չգիտի, որ ինքը փչացած մեքենա է և շարունակում է խոտան արտադրել», հանրահայտ ֆիլմից այս հատվածը մտաբերում եմ, երբ խոսք է գնում մեր կառավարիչների մասին։ Զարմանում եմ՝ նրանք այդպես էլ ուժ չեն գտնում իրենց մեջ գոնե իրենք իրենց խոստովանելու, որ ապաշնորհ են, ու չեն կարողանում երկիրը ղեկավարել։ 

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պաշտոն ստանալուց հետո հասկացավ, որ 500 հազար դրամ աշխատավարձն իր տրամաչափի գործչի համար քիչ է։ Տիկինն այնքան վստահ է իր համոզմունքներում, որ այդ մասին գրել է ֆբ-ում, իսկ հետո հեռացրել, չդիմանալով օգտատերերի «գրոհներին»։

Գրառումը հեռացրել է, բայց կարծիքը, որ ինքն ու իր թիմակիցներն ավելիին են արժանի, անշուշտ, չի փոխել։ Պարզապես այդ մասին այլևս չի բարձրաձայնում։ Այսինքն, Լենա Նազարյանը չի մտածում, որ ինքը վատ կառավարիչ է, որ «փչացած մեքենա է և խոտան է արտադրում»։ Ինքը համոզված է, որ հասարակությունն է անշնորհակալ ու չար, որ իր նման չարքաշ աշխատողին չի գնահատում։

Այն, ինչ չենք տեսնում, չի նշանակում գոյություն չունի»,-ասում է հայտնի իմաստությունը։ Եթե մենք Լենա Նազարյանի վատ մտքերը չենք տեսնում, դա դեռ չի նշանակում, որ դրանք նրա գլխում չկան։

Նոր ժամանակներում, նոր Հայաստանում վարչապետ լինելը վայելք չէ, վարչապետ լինելը պատասխանատվություն է»,-հայտարարում էր առաջնորդը։

Բայց պարզվում է՝ առաջնորդի հռչակած 3 միլիոն «վարչապետերը» հարկվում են, որ Լենա Նազարյանն ու նրա «չարքաշ» թիմակիցները միլիոնների պարգևավճարներ ստանան ու դեռ մուննաթ գան, թե բա՝ մինչև կեսգիշեր աշխատում ենք։

Բա ի՞նչ պիտի անեիք․ հասարակությունը վստահության մանդատը հենց ձե՜զ է տվել․․ Նորի՞ց գործ ունենք խոտան արտադրող փչացած մեքենայի հետ․․․

ՀՀԿ-ական իշխանությունը դրաձավ ՔՊ-ական, բայց խորհրդարանի և կառավարության հավաքական ինտելեկտն այդպես էլ շրիշակի մակարդակից չբարձրացավ։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկազբնաղբյուր կայքում