Ես որ Ազգային ժողով եմ գնացել, 22 հազար դրամ եմ ստացել. Գալուստ Սահակյանը՝ Լենա Նազարյանին

Ի՞նչ է նշանակում՝ քիչ եմ ստացել կամ շատ եմ ստացել. ըստ էության, ամենաշատը պետք է ստանան մեր գեներալները, մեր զինվորները, որովհետեւ մեր անվտանգությունը պաշտպանում են

Ես որ Ազգային ժողով եմ գնացել 22 հազար դրամ գումար եմ ստացել, հետո 32 հազար, նաեւ պետք է մտաբերել, թե երկրի նախագահները ինչքան փող են ստացել, news.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի աղմկահարույց գրառմանը՝ կապված պարգեւավճարների հոտ, որտեղ նազարյանը նշել էր. «Դե բնականաբար, հո՞ իրենց չի անհանգստացնում նախարարության X բաժնի կրտսեր մասնագետի հավելավճարը։ Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան, ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարներով, չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»։

Գալուստ Սահակյանի խոսքով՝ երկրի առաջընթացի համար աշխատավարձներն այդքան կարեւոր չեն, այլ մարդկանց մտքերը։

«Երկրի ապագան պահպանելու եւ առաջընթ ապահովելու համար, ոչ թե դրամներն են անհրաժեշտ, այլ մարդկանց մտքերը, մոտեցումները, պայքարի ողջամտությունը։ Ի՞նչ է նշանակում՝ քիչ եմ ստացել կամ շատ եմ ստացել. ըստ էության, ամենաշատը պետք է ստանան մեր գեներալները, մեր զինվորները, որովհետեւ մեր անվտանգությունը պաշտպանում են։ Ես այսպես, որ նայում եմ՝ ինչ որ անում, չեն անում, ամեն 5 տարի ես այդքան գումար չեմ ստացել եւ չեմ կարծում, որ գումարային արժեքով է պայմանավորված խորհրդարանի հետագա աշխատանքները։ Ինձ թվում է, որ մարդիկ կան, որ կաշխատեն ավելի ցածր գումարներով, եղել են խորհրդարանում, եւ չեմ էլ մտածում, որ դա քննարկման առարկա է»,– ասաց Սահակյանը։

Անդրադառնալով փոխխոսնակի «նվիրյալներ լինելու և ընտանիքը մոռանալու» մասին ձևակերպմանը՝ Սահակյանն ասաց. «Որեւէ մեկն իր ընտանիքին չի մոռանում, բայց պայքարի ճանապարհը մեկն է, եթե պետության համար պայքարում ես, քո ժողովրդի համար պայքարում ես... Դա այսպես ասած փորձի խնդիր է... եթե քաղաքական գործիչ ես, պետք է մինչեւ վերջ պայքարես։ Իհարկե, լավ կլինի, որ պետությունը հարուստ լինի բարձր աշխատավարձեր տա, բայց մեր պետությունը շատ հարուստ պետություն չի, մենք դեռ երկա՜ր–երկա՜ր ճանապարհ ունենք, որպեսզի հնարավորություն ունենանք բոլորի աշխատավարձերը բարձրացնենք։ Մենք աշխատավարձ բարձրացրել ենք, բայց նախ ավելի ցածրագույն աշխատողների աշխատավարձն ենք բարձրացրել, հետո նաեւ աշխատավարձ ենք բարձրացրել կառավարության, որը կարծում եմ՝ շատ նորմալ է եղել։ Գիտե՞ք՝ ես չեմ կարողանում մտածել, թե ի՞նչ պետք է անեինք, որ բարձր աշխատավարձ ստանայինք, մեզ համար, իհարկե, կարեւոր է բարձր աշխատավարձը, բայց հիմնական պայքարը մեր պետության հետագա ճակատագրի համար է եղել, եւ այսօր էլ այդ ընթացքով գնում ենք առաջ»։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում կառավարության աշխատանքները կորոնավիրուսի դեմ պայքարում եւ ինքն ինչպես է պաշտպանվում վիրուսից, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ինչպես ամբողջ աշխարհն է պաշտպանվում, այնպես էլ ես եմ պաշտպանվում։ Կարծում եմ՝ պետք է հունվար ամսից այդ խնդիրներին լուծում տայինք եւ այսօր ավելի պարզ ու շիտակ, կայուն վիճակ կստեղծվեր մեր ազգաբնակչության համար»։