Երբ երկրով մեկ, ազգովի ուժասպառ լինենք, թեստավորումն ու բուժումը կթողնենք, քանի որ անիմաստ կլինի. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. նախարար

Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոս մարում: Ազգային ժողովում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ կարող ենք արդյո՞ք ենթադրել, որ պիկն անցել է, եթե հաշվի առնենք, որ վերջին օրերին նվազող թվեր կան:

Թորոսյանի խոսքերով, եթե նախկինում լինում էր 50 դեպք, բայց մի աղբյուրից, հիմա լինում է 16, 20, 30 դեպք, բայց 10-20 տարբեր աղբյուրներից. «Հետևաբար վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից:

Մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել, անել նույն գործողությունները՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել ամբողջ շրջապատը, բուժել, արդեն առողջացած դուրս թողնել: