«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 72-ամյա պացիենտ է մահացել

Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր՝ ապրիլի 10–ին, 72-ամյա պացիենտ է մահացել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահույան նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։  72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։

Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

Ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ»,– գրել է նա։