Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացի կա, նրանցից 2-ը ջերմություն ունի

Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ, այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը տեղից որևէ ահազանգ չի ստացել

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացիներ կան, որոնցից երկուսն ունեն ջերմություն: Նրանք առնչվում են Միրիկ գյուղում արձանագրված դեպքի հետ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

6 քաղաքացիներից էլ փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Եվս երկու քաղաքացուց փորձանմուշ է վերցվել ավելի ուշ:

Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ, այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը տեղից որևէ ահազանգ չի ստացել:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: