Մանրամասների մասին կտեղեկացվի առաջիկայում․ Աշոտ Ահարոնյան

Համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում

ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ մանրամասների մասին կտեղեկացվի առաջիկայում։

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։ ԱԱԾ ծառայողները չեն թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։