Տավուշի մարզի Սևքար համայնքի բուժքույրը նախօրեից մեկուսացված է

Նա շփում է ունեցել Իջևան քաղաքի բանկերից մեկում վարակի հաստատված դեպքի հետ

Տավուշի մարզի Սևքար համայնքի բուժքույրը նախօրեից մեկուսացված է, քանի որ շփում է ունեցել Իջեւան քաղաքի բանկերից մեկում վարակի հաստատված դեպքի հետ։ Սեւքարի գյուղապետ Թաթուլ Թելոյանը news.am-ի հետ զրույցում նշել է, որ կինը աշխատում է ամբուլատորիայում։

«Ամբուլատորիայի բուժքույրերից է։ Ունենք նաեւ այլ բուժքույրեր, որ աշխատում են, ունենք նաեւ առանձին ընտանելան բուժքույր։ Իսկ մեկուսացված բուժքույրն իրեն լավ է զգում»,- ասել է նա։

Գյուղապետը հայտնել է նաեւ, որ նույն դեպքի առնչվող եւս մեկ բնակիչ է մեկուսացվել Սեւքարից։ Նա 43-ամյա տղամարդ է, որը նույնպես այցելել է բանկ եւ շփում է ունեցել վարակված աշխատակցի հետ․«Թուղթ է փոխանցել, դուրս եկել»։