Երևանի քաղաքապետարանի աղբահանության հիմնարկի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Տեղեկությունը հաստատել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը

Կորոնավիրուսով վարակվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի մեկ աշխատակից։

Տեղեկությունը հաստատել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ վարակվածի շփման շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։

Մեկուսացվածների թվում են նաև հիմնարկի աշխատակիցներ։