Էրդողանը պատրաստ է դեղորայքով օգնել Հայաստանին. Պոլսո Հայոց պատրիարքարան

Էրդողանը հայտնել է, որ հեշտացրել է Հայաստանցիների վերադարձի պայմանները հայրենիք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարք արք.  Սահակ Մաշալյանին և առաջարկել Թուրքիայի աջակցությունը։

Պոլսո Հայոց պատրիարքարանի լրատվական բաժնից հայտնում են, նախագահ Էրդողանը պատրիարք Սահակ Մաշալյանի հետ զրույցում հետաքրքրվել է Սրբազան հոր որպիսությամբ եւ շնորհակալություն հայտնել  անապահովների հիմնադրամին հայ համայնքի կողմից գումարային աջակցության համար։

Էրդողանը հայտնել է, որ հեշտացրել է Հայաստանցիների վերադարձի պայմանները հայրենիք եւ պատրաստակամություն է հայտնել Հայաստանին օգնել դեղորայքի հարցում։