Գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ․ Հայկ Ալումյան

Վարչապետի ոչ ստանդարտ, ահաբեկչական քայլերն իրենց նպատակին ծառայել են

«Վարչապետի ոչ ստանդարտ, ահաբեկչական քայլերն իրենց նպատակին ծառայել են»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Նա հիմնավորեց․ «Այսինքն՝ դատարաններն արգելափակելը, դատավորների հասցեին ամենավերջին արտահայտությունները անելը, վեթթինգով սպառնալը եւ այլն, այլն, էդ ամեն ինչը տեսնում եմ, որ հասել է նպատակակետին։

Գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ, որտեղ եզակի դատավորներ պահպանել են իրենց մասնագիտական արժանապատվությունը։ Ընդհանուր առմամբ՝ համակարգն այդ վիճակում է գտնվում»։