Շատ ավելի հեշտ է ամեն ինչ բարդել նախկինների վրա. Խաժակյան

EASA-ն նշում է, որ «Հայաստանը ունակ չէ պատշաճ կերպով արտոնագրեր տրամադրելու եւ վերահսկելու ավիաընկերությունների գործունեությունը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան»

ա

Հեշտ է ասել, որ նախկինում ապօրինի կերպով էին արտոնագրեր ստանում։ Բարդ է պատասխանել այն հարցին, թե ընթացիկ վերահսկողությունը ինչո՞ւ պատշաճ չի իրականացվել, որի հետեւանքով EASA-ն է բացահայտել է այն, ինչ պետք է ստուգեր մեր քաղավիացիան։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:Ավագանու անդամի գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ.

«Անցած օրերի ընթացքում քննարկվեց Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության (EASA) որոշումը, համաձայն որի հայաստանյան ավիաընկերությունները, որոնք արտոնագրեր են ստացել Հայաստանի քաղավիացիայից իրավունք չեն ունենա բնականոն կերպով Եվրոպա թռչելու։

Այսօր infocom.am տեղեկատվական հարթակը հրապարակել է այդ որոշումներից մեկը, որից տեսնում ենք մի հստակ, բայց շատ ցավալի ձեւակերպում։
EASA-ն նշում է, որ «Հայաստանը ունակ չէ պատշաճ կերպով արտոնագրեր տրամադրելու եւ վերահսկելու ավիաընկերությունների գործունեությունը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան»։

Իհարկե մեր իշխանությունները չեն ներկայացնի, թե որոնք են եղել EASA-ի որոշման կոնկրետ պատճառները, չեն խոսի այն կոնկրետ խնդիրների մասին, որոնք վերհանել է եվրոպական այս կառույցը։

Շատ ավելի հեշտ է ամեն ինչ բարդել նախկինների վրա։ Հեշտ է ասել, որ նախկինում ապօրինի կերպով էին արտոնագրեր ստանում։ Բարդ է պատասխանել այն հարցին, թե ընթացիկ վերահսկողությունը ինչո՞ւ պատշաճ չի իրականացվել, որի հետեւանքով EASA-ն է բացահայտել է այն, ինչ պետք է ստուգեր մեր քաղավիացիան։

Բայց մեր իշխանությունները բարդ հարցերի չեն պատասխանում եւ դրա առաջին պատճառն այն է, որ բարդ հարցեր տվողները լսելի չեն․․․»:

Нет описания фото.

Нет описания фото.

ա