Քրիստոս յուրաքանչյուրիս զորավիգ՝ Սուրբ Հոգով. «Քաջացե՛ք Աստծո կենդանի Հոգով»

Եվ քաջալերվելով, Եղիան առավել ջերմեռանդությամբ աղոթեց, մինչև որ ամպերը եկան երկինքը ծածկեցին ու շռնդալից անձրև տեղաց

Մաքսիմ Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

«Եղիան աղոթեց և երկինքը փակվեց, և տարիների ծանր երաշտը դադարեցնելու համար կրկին աղոթեց, որ անձրև գա: Եվ ծառային էր հարցնում, նայիր-տես, երկնքում ամպ չի՞ երևում, որովհետև գլուխը չէր ուզում վեր բարձրացնել:

Ծառան ասաց, ոչ, չի երևում: Ապա էլի ու էլի աղոթեց, մինչև որ ծառան ասաց՝ ձեռքի ափի չափ մի ամպ երևաց: Եվ քաջալերվելով, Եղիան առավել ջերմեռանդությամբ աղոթեց, մինչև որ ամպերը եկան երկինքը ծածկեցին ու շռնդալից անձրև տեղաց:
Սիրելինե՛ր, կաթողիկոսի սբ. գեղարդի միջնորդությամբ աղոթքը ակնհայտ փոխեց վարակակիրների ու բժշկվողների ցուցանիշները. ջերմեռանդությունը չկորցնենք, այլ Եղիայի նման լինենք. նա մենակ էր խնդրում, իսկ մենք՝ հավատացյալների համախմբերով խնդրենք Շնորհի անձրև՝ առավել մխիթարություններով և առավել բժշկություններով:

Ծուլությանը ո՛չ ասենք, թմբրվածությանը՝ ո՛չ ասենք ու քաջալերվենք՝ պահքի ու ջերմեռանդ աղոթքի մեջ: Կաթողիկոսի աղոթքին հավելենք և ոչ թե ասենք՝ այդքանը մեզ բավարարեց:
Քրիստոս յուրաքանչյուրիս զորավիգ՝ Սուրբ Հոգով. «Քաջացե՛ք Աստծո կենդանի Հոգով»»: