Կորեական ապուր՝ ձկնային կոլոլակով

Յուրահատուկ և համեղ

1

Բաղադրիչներ

  • ձկան ֆիլե – 1 կգ
  • հավկիթ – 1 հատ
  • գազար – 1 հատ
  • կարտոֆիլ – 1 հատ
  • ալյուր – 1 ճ/գդ
  • սխտոր – 5 ատամիկ
  • սոխ – 100 գր
  • բրինձ – 20 գր
  • լոլիկ – ըստ ճաշակի
  • սոյայի սոուս – ըստ ճաշակի
  • աղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակն 

Ձուկը փշահան ենք անում և անցկացնում մսաղացով, իսկ ձկան կաշվից և գլխից եփում ենք արգանակը, համեմում աղով և ցանկության դեպքում ավելացնում մի փոքր սոյայի սոուս։

Ապա ձկան փափկամսին ավելացնում ենք մանր կտրատած սոխը, հավկիթը, մանրացրած սխտորը, բրինձը, ալյուրն ու համեմում աղով։ Ձեռքով մսի զանգվածը լավ շաղախում ենք ու կոլոլակներ պատրաստում:

Այս ամենից հետո կտրատած սոխն ու գազարը բուսայուղով տապակում ենք, պատրաստի արգանակը լցնում ենք ստացված զանգվածին, ավելացնում կարտոֆիլն ու ձկան կոլոլակները շարունակում եփել մոտ 20 րոպե: Հենց կոլոլակները պատրաստ լինեն, վերցում ենք կրակից, զարդարում լոլիկով ու մատուցում ենք։

Բարի ախորժակ