Որ պահին զգամ, որ նմանվում եմ նախկիններին, կհեռանամ, որովհետև դա ինձ համար կլինի բարոյական վերջ և ավարտ. Փաշինյան

Ինչ վերաբերում է հարցին, թե երբ են պատասխանատվության ենթարկվելու նախկին հանցագործները, վարչապետը հայտարարեց, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն նախկինները

Չեմ կարծում, թե նմանվում եմ նախկիններին, որ պահին զգամ, որ նմանվում եմ, կհեռանամ, որովհետև դա ինձ համար կլինի բարոյական վերջ և ավարտ, ինչը ես թույլ չեմ տա: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք չի զգում, որ նմանվում է նախկիններին:

Ինչ վերաբերում է հարցին, թե երբ են պատասխանատվության ենթարկվելու նախկին հանցագործները, վարչապետը հայտարարեց, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն նախկինները:

Փաշինյանը խոսեց նաև ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքի մասին՝ հայտարարելով, որ օրենքը թույլ է տալու ապօրինի ձեռք բերված գույքը վերադարձնել պետությանը: