ԱԺ-ի ընդունած գաղտնալսման մասին օրենքը լավագույն դեպքում կսկսի գործել այսօրվանից. Աղասի Ենոքյան

Ստացվում է՝ ողջ քաղաքական աղմուկն ու ֆինանսական ծախսն ընդամենը 8 օրվա համար էին, մեզ խաբում են
 Աղասի Ենոքյան

Քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մարտի 31-ին ԱԺ-ում ընդունված գաղնալսման օրենքին, որը, սակայն, լավագույն դեպքում կսկսի գործարկվել ապրիլի 6-ից:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մեծ աղմուկով, ափալ-թափալ, առանց ընդդիմության, մեկ օրվա մեջ մի քանի արտահերթով ընդունված գաղտնալսման մասին օրենքը ընդունվեց մարտի 31-ին։ Այն պետք է գործեր մինչեւ արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը։ Սակայն պարզվեց, որ լավագույն դեպքում այն կսկսի գործարկվել այսօր՝ ապրիլի 6-ին, քանի որ բազմաթիվ տեխնիկական ու կազմակերպչական հարցեր լուծված չէին։ Ընդ որում, պարզվեց, որ տեղորոշելու ճշգրտությունը 100 մ է, որտեղ կարող են լինել տասնյակ կոնտակներ։ Այս պահի դրությամբ հայտնի չէ, արդյոք սկսվել է ծրագրի կիրառումը, թե ոչ՝ նախագահի մամլո խոսնակը ողջ օրվա ընթացքում չէր պատասխանում մեր զանգերին։

Ամեն դեպքում, քանի որ օրենքն ընդունելիս պետք է իմանային այս ամենի մասին, լավագույն դեպքում այս օրենքը, ըստ նախնական հաշվարկների, պետք է աշխատեր ընդամենը 8 (ութ) օր։ Այդ ողջ քաղաքական աղմուկը, ռեսուրսների կոնցենտրացիան եւ ֆինանսական ծախսերը ընդամենը 8 (ութ) օրվա համար էին։ Կարծում եմ, մեզ խաբում էին

- Կամ իրենք այն ժամանակ էլ գիտեին, որ արտակարգ դրությունը երկարացնելու են, բայց մեզ չէին ասում

- Կամ արտակարգ դրությունը հանելուց հետո գաղտնալսման ռեժիմը մնալու է
Կա նաեւ 2-րդ տարբերակը՝ այս օրենքն ընդամենը բյուջեն տաշելու համար է։

Ի դեպ, պարզվեց, որ բնապահպանության նախարարը տեղեկատվության ազատությունը սահմանափակող 2 տողանոց օրենքի համար 780 հազար դոլար գրանտ է վերցրել։
Իսկ երկրում էլ պարզվեց, ոչ օրավարձով աշխատողներ կան, ոչ էլ նրանց օգնելու համար գումարներ»։