Ո՞րն է կորոնավիրուսի ամենաակնհայտ ախտանիշը. ԱՀԿ

Պացիենտներն ավելի հաճախ արթնանում են գիշերվա կեսին և չեն հասկանում, թե ինչ է կատարվում շուրջը
կորոնավիրուս

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անվանել է կորոնավիրուսի ամենաակնհայտ ախտանիշը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարետ Խարիսը, փոխանցում է Լենտան։

Խարիսի խոսքերով, 38 աստիճանից բարձր ջերմությունն ու տենդը վիրուսի հիմնական ախտանիշներն են: Նա նշել է, որ դեպքերի ավելի քան 90 տոկոսի մոտ արձանագրվել են վերոնշյալ ախտանիշները:

Բացի այդ, նա ասել է, որ պացիենտներն ավելի հաճախ արթնանում են գիշերվա կեսին և չեն հասկանում, թե ինչ է կատարվում շուրջը: