Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը. ՌԻԱ Նովոստի

Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը:

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: Նիկոլ Փաշինյանը տվյալ համատեքստում նշել է ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար մեծ երախտագիտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվշում է, որ կողմերը անդրադարձել են նաեւ երկկողմ համագործակցության ակտուալ հարցերին, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությանը: Բացի այդ, համաձայնեցվել է առաջիկա շփումների գրաֆիկը:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է վարակման 822 դեպք: Ընդհանուր առմամբ, ապրիլի 6-ին հաստատվել է վարակման 833 դեպք: 4096 պացիենտների թեստերը բացասական արդյունք են տվել: Փաստացի այս պահին բուժվում է 763 մարդ:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 62 մարդ, մահացել է 8 մարդ: