Ի գիտություն. սոխի, սխտորի, կարտոֆիլի և գազարի ներմուծումը ԵՏՄ-ում մինչև հունիսի 30-ը կկատարվի առանց մաքսատուրքի. պաշտոնյա

Պաշտոնյան հիշեցրեց, որ մարտի 16-ից սեպտեմբերի 30-ը բժշկական ապրանքների եւ դեղերի հումքի ներմուծումը նույնպես իրականացվում է առանց մասատուրքերի

Եվրասիական տնտեսական միության երկրներում ապրիլի 3-ից հունիսի 30-ը սոխի, սխտորի, կարտոֆիլի եւ գազարի, մի շարք այլ ապրանքների ներմուծումն իրականացվելու է առանց մաքսատուրքերի: Ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: Նրա պարզաբանմամբ՝ որոշումն առայժմ չի հրապարակվել, բայց առնչվելու է զգայուն ապրանքներին:

Պաշտոնյան հիշեցրեց, որ մարտի 16-ից սեպտեմբերի 30-ը բժշկական ապրանքների եւ դեղերի հումքի ներմուծումը նույնպես իրականացվում է առանց մասատուրքերի:

«Միաժամանակ մարտի 30-ից արգելք է մտցվել ԵՏՄ երկրներից առաջին անհրաժեշտության պարենի արտահանման համար: Ցուցակը պարբերաբար թարմացվում է: Այս որոշումը չի տարածվում հումանիտար առաքելությունների վրա»,- նշեց Սիմոնյանը: