Օգտակար. ինչպե՞ս կորոնավիրուսը տուն չտանել գնումների միջոցով

Ինչ վերաբերում է մրգերի եւ բանջարեղենին, դրանք պետք է լվանալ 10-15 րոպե: Ապա դրանք երկար թողնել հոսող ջրի տակ

Եթե դուրս եք եկել գնումների, կորոնավիրուսը հագուստի կամ գնումների միջոցով տուն տանելու որոշակի հավանականություն կա:

«Ռոսկաչեստվո»-ի մասնագետները, ըստ news.am-ի, պատմել են՝ ինչպես պետք է գնումներ կատարել, ապա գնված ապրանքը մշակել, որպեսզի այդպիսով նվազի վարակման հավանականությունը:

Գամալեիի անվան միկրոկենսաբանության եւ համաճարակաբանության կենտրոնի առաջատար գիտաշխատող Վիկտոր Լարիչեւը խորհուրդ է տվել բժշկական դիմակ կրել, ձեռք չտալ դեմքը, մոտ չգնալ մարդկանց, հատկապես եթե նրանք փռշտում եւ հազում են:

Իսկ խանութ կարելի է գնալ, երբ այնտեղ շատ քիչ մարդիկ կան:

Մասնագետները խորհուրդ են տալիս օնլայն պատվերի դեպքում վճարում կատարել նախապես՝ քարտի միջոցով:

Ինչ վերաբերում է մրգերի եւ բանջարեղենին, դրանք պետք է լվանալ 10-15 րոպե: Ապա դրանք երկար թողնել հոսող ջրի տակ:

Տուն վերադառնալուց հետո ձեռքերը պետք է մանրակրկիտ լվանալ, մաքրել բոլոր մակերեսները, մշակել դրանք առնվազն 60% սպիրտ պարունակող հակասեպտիկով: