Մայիլյանը կոչով դիմել է Արցախի քաղաքացիներին չմասնակցել նախագահի ընտրության երկրորդ փուլին

Մասիս Մայիլյանը մեզ դեռ պետք է փաստաթուղթ ներկայացնի․ ԼՂՀ ԿԸՀ  նախագահ

Այսօր Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ էր հանդես եկել ՝ կոչ անելով Արցախի քաղաքացիներին չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք  նախագահի ընտրության երկրորդ փուլին:

Հիշեցնենք, որ  առաջին փուլի ընտրության արդյունքներով առաջատար եռյակը Արայիկ Հարությունյան ,  Մասիս Մայիլյան,  Վիտալի Բալասանյան թեկնածուներն են:

Թե ինչ է սպասվում Մասիս Մայիլյանի անակնկալ հայտարարությունից հետո, եւ   եթե նա նույնպես որպես նախագահի թեկնածու հրաժարվի  ընտրությանը մասնակցելուց ,  փորձեցինք պարզել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանից:

«Մասիս Մայիլյանը մեզ դեռ պետք է փաստաթուղթ ներկայացնի: Նա հայտարարություն արել է, որը իրավական ուժ չունի, միայն մեզ փաստաթուղթ ներկայացնելուց հետո կարող ենք որևէ բան ասել: Առայժմ ես զերծ կմնան մեկնաբանություն անելուց »,- hraparak.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԼՂՀ ԿԸՀ  նախագահը: