Երկուշաբթի օրը Փաշինյանը երեք ժամ ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին, ընդ որում, Լike-երի հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով՝ Like մինուս dislike և այլ արձագանքներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ.

Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ Ձեր հարցերին: Այդ հարցուպատասխանին կտրամադրեմ երեք ժամ:

Կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին, ընդ որում, Լike-երի հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով՝ Like մինուս dislike և այլ արձագանքներ:

Այնպես որ՝ Դուք եք որոշում, թե որ հարցերին պատասխանեմ: Գրեք Ձեր հարցերը այստեղ: Մինչ հանդիպում՝ երկուշաբթի օրը, ժամը 18.30»։