Հերիք է Սիգնալ գրանցվեք. Մեդիապաշտպան

Նրանք ակտիվորեն Սիգնալ են գրանցվում, թեև մինչև այդ քաղաքացիներին վստահեցնում էին, որ օրենքով խոսակցության բովանդակությունը որևէ մեկին հասանելի չի լինելու

Մեդիապաշտպանը գրում է

«Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մասին նախագիծն ընդունելուց հետո, որը առաջին ընթերցմամբ ընդունվեց, երկրորդին տապալվեց, սակայն իշխանության ներկայացուցիչները արտահերթ նիստ հրավիրեցին և առանց ընդդիմադիրների ներկայության ընդունեցին, խուճապի է մատնել հենց իշխանության ներկայացուցիչներին։

Նրանք ակտիվորեն Սիգնալ են գրանցվում, թեև մինչև այդ քաղաքացիներին վստահեցնում էին, որ օրենքով խոսակցության բովանդակությունը որևէ մեկին հասանելի չի լինելու։ Ի դեպ, վերջին շրջանում Սիգնալ են գրանցվել պարետ Տիգրան Ավինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ու ոչ միայն։

Սա տարատեսակ հումորային մեկնբանությունների առիթ է դարձել համացանցում։ Հանրային հեռուստաընկերության լրատվականի ղեկավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Երբեք չէի մտածի, որ ՖԲ-ում այսքան Անորսալի Ջո կա։ Ինձ կարող եք հին ձևերով զանգել»:

Մեկնաբանություններում Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ցույց է տվել, որ Պետրոս Ղազարյանն էլ կա Սիգնալում։
Թե որքանով արդյունավետ կլինեն կորոնավիրուսի դեմ պայքարում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «էլեկտրոնային հաղարդակցության մասին» օրենքներում նոր լրացումները, ցույց կտա ժամանակը»։