Ինչպես գիտենք, կորոնավիրուսը մնում է իրերի վրա, և մեր աշխատակիցները վտանգում են իրենց կյանքը․ Երևանի քաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն երկար ժամանակ լրատվամիջոցներն ահազանգում են, որ քաղաքապետը կորոնավիրուսի տարածումից ի վեր մեկուսացել է և լիարժեք չի կատարում իր պարտականությունները

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց տվեց աղբահանության և սանմաքրման հիմնարկի նոր վայրը։

«Սա լրիվ նորակառույց վայր է։ Այս պահին մեքենաների մեծ մասը դրսում են, զբաղվում են աղբահանությամբ։ Այս օրերին մեր աշխատակիցներն աղբահանությունը կատարում են գիշեր–ցերեկ, բավականին դժվար է դա անել այսօր, գիտեք, որ կորոնավիրուսը մնում է իրերի վրա, աղբի վրա եւ մեր աշխատակիցները վտանգելով իրենց առողջությունն ու կյանքը՝ շարունակում են աշխատանքը»։

Նշենք, որ արդեն երկար ժամանակ լրատվամիջոցներն ահազանգում են, որ քաղաքապետը կորոնավիրուսի տարածումից ի վեր մեկուսացել է և լիարժեք չի կատարում իր պարտականությունները։