Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թվում ավելի քան 70 բժիշկ կա. ANSA

Հայտնի է, որ մահացել են սրտաբան Ռիկարդո Պարիսը և ընտանեկան բժիշկ Դոմինիկ Մուսաֆիրը

Իտալիայում կորոնավիրուսի զոհ է դարձել 73 բժիշկ։ Այս մասին հայտնում է ANSA-ն՝  հղում անելով FNOMCEO երկրի բժիշկների ֆեդերացիային։

«Այսօր կորոնավիրուսի հետևանքով բժիշկների մահվան դեպքերի թիվը հասել է 73 -ի», - ասված է հրապարակման մեջ:

Հայտնի է, որ մահացել են սրտաբան Ռիկարդո Պարիսը և ընտանեկան բժիշկ Դոմինիկ Մուսաֆիրը։

Մարտի 31-ին հաղորդվել էր, որ Իտալիայում COVID-19-ից 63 բժիշկ է մահացել: Ընդհանուր առմամբ կորոնավիրուս է հայտնաբերվել 8 538 իտալացի բուժաշխատողի մոտ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 040 499 դեպք, 55 185-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 222 240 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 204 երկրում: