«Հակառակորդի նպատակը լայնածավալ հարձակումն էր». Յուրի Խաչատուրով

Մենք զորքերը բերեցինք բարձրագույն մարտական պատրաստության շատ կարճ ժամանակում

Երբ Հանրապետության նախագահը վերադարձավ ԱՄՆ-ից, արդեն իսկ մանրակրկիտ նրան զեկուցեցինք հակառակորդի տեղակայման, մեր վարած գործողությունների, անհրաժեշտ միջոցառումների մասին։ Այս մասին հիշում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում։

Բակո Սահակյանն էլ հիշում է, որ ակտիվ կապի մեջ է եղել ինչպես ՀՀ ՊՆ նախարարի, այնպես էլ գլխավոր շտաբի պետի հետ։

Ըստ Սեյրան Օհանյանի` Անվտանգության խորհրդի նիստից հետո խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա որոշել են վերահսկել այն իրադրությունը, որը ստեղծվել է, շարունակել եզրակացություններ կատարել` հակառակորդի հնարավոր մարտական գործողություններից ելնելով ու դիրքային, մարտական գործողություններ վարել։

«Հակառակորդի նպատակը բացվելն ու լայնածավալ հարձակումն էր, քանի որ շատ մարդիկ էին ներգրավել , ու շատ էլ զոհվեցին։ Մենք զորքերը բերեցինք բարձրագույն մարտական պատրաստության շատ կարճ ժամանակում»,- ասաց Յուրի Խաչատուրովը` շեշտելով, որ հրետանին է լավագույնս իրեն դրսևորել։