Վարակից ապաքինվածների արյան միջոցով Իտալիայում սկսել են բուժել կորոնավիրուսով վարակվածներին. ANSA

Արյան առաջին դոնորներն են դարձել Պավիայում կորոնավիրուսով վարակված բժիշկներից երկուսը, որոնք բուժում են անցնում

Իտալիայի Լոմբարդիա մարզի Պավիա գավառում COVID-19 կորոնավիրուսով վարակվածներին սկսել են բուժել՝ օգտագործելով արդեն առողջացած անձանց արյան պլազման:

Ինչպես tert.am-ի փոխանցմամբ հայտնում է ANSA-ն, մի քանի հիվանդներ արդեն ստացել են կորոնավիրուսից ապաքինված մարդկանց արյունից ստացված պլազման, որն ամենայն հավանականությամբ հակամարմին է պարունակում:

Նշվում է, որ արյան առաջին դոնորներն են դարձել Պավիայում կորոնավիրուսով վարակված բժիշկներից երկուսը, որոնք բուժում են անցնում: Նշվում է, որ նրանք ամուսիններ են, որոնք գավառում վիրուսով վարակված առաջին անձանցից էին:

Իտալիայում COVID-19-ից մահացության ցուցանիշը, վերջին տվյալների համաձայն, հասել է 13 915-ի: Ներկա պահին երկրում վարակակիր է 83 049 մարդ: