104-ամյա վետերանը ԱՄՆ-ում բուժվել է կորոնավիրուսից. Fox News

Նա Օրեգոն նահանգի Լեբանոն քաղաքի ծերանոցի 15 բնակիչներից մեկն էր, ովքեր վարակվել էին կորոնավիրուսով

ամ

ԱՄՆ Օրեգոն նահանգի բնակիչ, Երկրորդ աշխարհամարտի 104-ամյա վետերան Ուիլյամ Լապսչիսը բուժվել է կորոնավիրուսից, հայտնում է Fox News-ը:

Ինչպես նշել է հեռուստաալիքը, Լապսչիսն ամենատարեց մարդն է, որն առողջացել է կորոնավիրուսից: Իր 104-ամյակն ամերիկացին տոնել է այս շաբաթ:

Ուիլյամ Լապսչիսը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Ալուետյան կղզիներում: Նա Օրեգոն նահանգի Լեբանոն քաղաքի ծերանոցի 15 բնակիչներից մեկն էր, ովքեր վարակվել էին կորոնավիրուսով: Այդ հիվանդներից երկուսն այս շաբաթ մահացել են:

Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տեղեկությունների, որն իր հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա` Միացյալ Նահանգներում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 216 հազար դեպք: Մահացել է ավելի քան 51 հազար մարդ: