Կես միլիոն դրամ տուգանք՝ անսարք կատալիզատորի կամ դրա բացակայության համար

Քաղաքացիների առողջությունը ամենակարեւորն է

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը news.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պետությունը պետք է խթանի էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներկրումը։

«Ինչ վերաբերում է օրենքի նախագծին, որի համաձայն վարորդներին անսարք կատալիզատորի կամ դրա բացակայության համար կարող են տուգանել մինչեւ կես միլիոն դրամով, ապա օրենքը ոչ մի դեպքում չպետք է հետադարձ ուժ ունենա։

Էկոլոգիայի մասով խոսակցությունները ավելորդ եմ համարում, քանի որ քաղաքացիների առողջությունը ամենակարեւորն է։

Նախկինում դա ինչ-որ կերպ կարելի էր արդարացնել սոցիալ-տնտեսական խնդիրներով, սակայն այժմ ժամանակն է փոխելու մտածելակերպը»,- ամփոփեց նա։