Այսօր տեղի ունեցավ Լևոն Արոնյանի կնոջ հուղարկավորությունը. ներկա էր Սերժ Սարգսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ներկա էին նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ, Արիանայի մտերիմներից հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը

Երևանում այսօր հողին հանձնեցին Արիանա Կաոիլիին՝ Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կնոջը։

Հուղարկավորությանը ներկա էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ, Արիանայի մտերիմներից հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։

 

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երեւանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

Լեւոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։

Տեսանյութը՝ news.am-ի