ՀՀ վարչապետ Նիոկլ Փաշինյանն այսօր` ապրիլի 2-ի առավոտյան հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին։
Նրան ուղեկցում էր միայն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի, զորավար Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:
Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
0Comments