Ջասթինի հայկական գուլպաները հետ պահանջեք. Սուրեն Սարգսյան

«Իսկ իրականում այս նախադասության համար Ադրբեջանի ԱԳՆ-ն լավ աշխատելա, ինչպես երևումա լրահոսից»,- գրել է քաղաքագետը

ա

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Թուրքիայում Կանադայի դեսպանության այն հայտարարությանը, որ Կանադան չի ճանաչում Արցախի ընտրությունները։

«Ջասթինի հայկական գուլպաները հետ պահանջեք։

Իսկ իրականում այս նախադասության համար Ադրբեջանի ԱԳՆ-ն լավ աշխատելա, ինչպես երևումա լրահոսից»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայում Կանադայի դեսպանության թվիթերյան պաշտոնական էջում հայտարարություն է տեղադրվել, որում ասվում է․ «Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում այսպես կոչված «ընտրությունները», որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին։ Այդպիսի «ընտրությունները» վտանգում են այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»,- ասված է գրառման մեջ։