Սերժ Սարգսյանը կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ, ներկա է եղել Լևոն Արոնյանի կնոջ հոգեհանգստի արարողությունը

Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը

Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա եկել էր կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ: Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք՝ մարտի 14-ի երեկոյան Երեւանում Lexus մակնիշի ավտոմեքենայով Արիաննե Կաոլին, դեռեւս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։

Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։

2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։