Մոսկվայում ավարտվել է QR կոդով կորոնավիրուսով հիվանդների հսկողության համար հավելվածի աշխատանքը: Այն կգործարկվի հինգշաբթի՝ ապրիլի 2-ին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»- ն ՝ վկայակոչելով քաղաքային իշխանություններին։
Այս հավելվածը չի պլանավորվում օգտագործել բոլոր մոսկվացիների նկատմամբ, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ճշտել է տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Էդուարդ Լիսենկոն:
Հավելվածի միջոցով կվերահսկեն միայն նրանց, ովքեր կամավոր անցել են ինքնամեկուսացման ռեժիմին եւ պարտավորվել են պահպանել կարանտին՝ ստորագրելով համապատասխան համաձայնությունը:
«Դա թույլ կտա ապահովել շրջապատի անվտանգությունը եւ խուսափել կորոնավիրուսի հետագա տարածումից», - ասել է Լիսենկոն ՝ ընդգծելով, որ հավելվածը դեռեւս մշակման փուլում է:
0Comments