Մի պահ փորձեք գնահատել Ձեր պրոֆեսիոնալիզմի և ընդհանրապես մակարդակը... Վահե Տեր-Մինասյանը՝ պատգամավորներին

Եվս մի խորհուրդ՝ հաջորդ անգամ էտ մանդատը թափահարելիս մի հատ փորձեք հիշել թե մեր երկրում քանի հոգի անձամբ Ձեզ ձայն կտար...

«Ուզում եմ խնդրել որոշ պատգամավորների՝ հնարավորինս քիչ խոսեն». Վահե Տեր-Մինասյան

 

«Ուզում եմ խնդրել որոշ պատգամավորների՝ հնարավորինս քիչ խոսեն». Վահե Տեր-Մինասյան

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հա հենց էլ քաղաքականացնում եմ կամ справочка
Լինելով պարզապես բժիշկ ուզում եմ խնդրել մեր որոշ պատգամավորների, որ կամ հնարավորինս քիչ խոսեն (դե մի 3 տարի մնաց) կամ գոնե խոսեն էն բաներից, ինչից հասկանում են։

Հատկապես, երբ խոսքը վերաբերում է առողջապահության ոլորտին։

Թե չէ պարզվում է, որ մարդիկ իզուր են երկար տարիներ լուրջ մասնագիտական կրթություն ստացել – կարելի էր դառնալ «դեպուտատ» ու 5 րոպեում դառնալ «սուպերմասնագետ»։

Ի դեպ, պատգամավոր դառնալ ինքս նպաստել եմ, իմ ընտրությամբ, բայց հաստատ կոնկրետ ոմանց այս դիրքում չեմ պատկերացրել։ Եվս մի խորհուրդ՝ հաջորդ անգամ էտ մանդատը թափահարելիս մի հատ փորձեք հիշել թե մեր երկրում քանի հոգի անձամբ Ձեզ ձայն կտար...

Եվ վերջապես, երբ հաջորդ անգամ կխոսեք համամասնական ընտրակարգից ու պրոֆեսիոնալ պառլամենտից՝ մի պահ փորձեք գնահատել Ձեր պրոֆեսիոնալիզմի և ընդհանրապես մակարդակը...»: