Առանց ըննդիմադիր խմբակցություններին իրազեկելու՝ ԱԺ-ում նիստ.է սկսվել. օրակարգում տեղորոշելու անընդունելի նախագիծն է

«17:04 ինձ է զանգում ԱԺ աշխատակազմի ղեկավարը և հայտնում, որ ԱԺ-ն գումարում է արտահերթ նիստ 17:00-ին: Հիմա սա ո՞նց հասկանանք». Գևորգ Գորգիսյան

Այս պահին ԱԺ-ում, առանց ընդդիմադիր երկու խմբակցություններին իրազեկելու, սկսվել է արտահերթ նիստ, որի օրակարգում այսօր առավոտյան տապալված` ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու անընդունելի նախագիծն է: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ԱԺ-ն այսօր երկրորդ անգամ արտահերթ նիստ է գումարել:

Պատգամավորը գրել է.
«17:04 ինձ է զանգում ԱԺ աշխատակազմի ղեկավարը և հայտնում, որ ԱԺ-ն գումարում է արտահերթ նիստ 17:00-ին: Հիմա սա ո՞նց հասկանանք»։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ կայացած նիստում ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ մերժեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը: