Համոզված եմ, որ «ՀԷՑ»-ի, «Գազպրոմ Արմենիա»-ի և «Վեոլիա Ջրի» հետ քննարկումներ են եղել. Ավինյան

Պարետը հավելեց, որ բոլոր էլեկտրոնային հարթակները հիմա գործարկել են և բոլորին կոչ արեց, որ հնարավորության դեպքում օգտվեն էլեկտրոնային հարթակներից

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը պատասխանեց այն հարցին՝ եթե արտակարգ դրության ժամանակ հնարավորություն կա կոմունալ վճարումներ չիրականացնելու, ապա հետագայում այդ վճարումներն ինչպես են բաշխվելու և հանրությունն ինչպիսի լուծում է տեսնելու:

Ավինյանը նշեց, որ համոզված է՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀԷՑ»-ի, «Գազպրոմ Արմենիա»-ի և «Վեոլիա Ջրի» հետ քննարկումներ է ունեցել:

«Կարծում եմ՝ ինչ-որ բանաձևով լուծումներ կտրվեն և պետք է սպասենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի արձագանքին: Գիտակցում ենք, որ արտակարգ դրության ընթացքը շատ քաղաքացիները համար ֆորսմաժորային իրավիճակ է, և եթե մենք սահմանափակել ենք նրանց տեղաշարժը, ապա նրանք կդժվարանան կոմունալ վճարումներն իրականացնել»,- ասաց նա:

Պարետը հավելեց, որ բոլոր էլեկտրոնային հարթակները հիմա գործարկել են և բոլորին կոչ արեց, որ հնարավորության դեպքում օգտվեն էլեկտրոնային հարթակներից: