Դիահերձման արգելքի մասին օրինագիծը կառավարությունը հետ կանչեց խորհրդարանից

Այն առաջին ընթերցմամբ հավանություն էր ստացել մարտի 30-ին

Կառավարությունը խորհրդարանից հետ կանչեց «Բնակչության բժշկական սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների կատարելու նախագիծը՝ հետագա քննարկումների համար:

Այս մասին մարտի 31-ին ԱԺ-ում  հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նշենք, որ օրինագծով նախատեսվում է արգելել այն հիվանդների դիահերձումը, որոնք մահացել են կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով:

Այն առաջին ընթերցմամբ հավանություն էր ստացել մարտի 30-ին: