Պարոն նախարար, հետևանքները ձեզ հաճույք չեն պարգևի. Լուսինե Բադալյանը՝ Արսեն Թորոսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առողջապահության նախարարը ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն եթե գործով զբաղված լիներ, շատ հնարավոր է՝ այսօր չունենանյինք այս նախագծերի անհրաժեշտությունը. պատգամավոր

Նախ ուզում եմ ասել, որ ԱԱԾ–ն մեզ չի պատկանում ու չի ենթարկվում, այդպիսի բան չկա եւ երկրորդը՝ երեկ Առողջապահության նախարարը երեկվա իմ հարցազրույցներից մեկի վերնագիրը, որն արդեն մանիպուլացված էր, ծաղրի առարկա է դարձրել ֆեյբուքում։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով՝ աղմուկ հանած օրինագծերին, որոնք վերաբերում են հեռախոսազանգերի միջոցով մարդկանց տեղորոշելոն, խոսակցության ժամանակը ֆիքսելուն եւ այլն:

«Ուզում եմ նախարարին եւ ընդհանրապես նոլորին վերահաստատել այն, ինչ երեկ ասել եմ ու փոքրիկ справочка հատուկ նախարարի ու մնացած մարդկանց համար, ովքեր չեն հասկանում։

Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով եւ հետւեաբարա մահացածին դիահերձման ժամանկ, քանի որ օդակաթիլային ճանապարհով չի կարող անցնել, քանի որ դիակը չի շնչում, չի հազում եւ չի փռշտում, հետեւաբար վարակը փոխանցվում է մակերեսների հետ շփման միջոցով։

Հետեւաբար դիահերձման կանոնները պետք է համապատասխանեն վարակիչ կամ սուր վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիահերձման կանոններին։»,– ասաց պատգամավորը։

Բադալյանն առաջարկեց՝ ֆեյսբուքյան չարաճճիությունների եւ վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն, ոլորտին եւ նախագծին վերաբերող հարզազրույցները լսել ամբողջությամբ, ապա դիմեց նախարարին. «Դա 1, հնարավոր է շատ բան սովորեք եւ երկրորդ, եթե մի օր ես որոշեմ ձեր բոլոր սխալները պարոն նախարար, մանիպուլացնել կամ դնել ֆեյսբուքյան քվեարկության կամ էլ այստեղից հայտնել՝ հետեւանքները վստահ եմ հաստատ ձեզ հաճույք չեն պարգեւի եւ ես կարծում եմ, որ քննադատությանը պետք է ինչ որ կերպ դիմանալ եւ հիել, որ ԱԺ ցանկացած պատգամավոր կարող է արտահայտել ցանկացած միտք, կարող է քննադատել ցանկացած նախագիծ եւ որեւէ մեկն իրավունք չունի նրան դրա համար ծաղրել, կարող է ամենաշատը նրա հետ քննարկելեւ նրան համոզել։ Առողջապահության նախարարն էլ, որ մի քիչ ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, շատ հնարավոր է, որ այսօր մենք չունենանյինք այս նախագծերի անհրաժեշտությունը։