Վախում եք, որ ո՞վ լսի, ձեր ԱԱԾ-ն, հա՞, բա ինչի՞ եք Signal-ով խոսում, եթե դուք վստահում եք ձեր կառավարությանը

Նոր հնարավորությունը սա է՝ մարդկանց վերահսկելու, մարդկանց լսելու, տեղորոշելու, կողքի հեռախոսներն իմանալու և այլն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն մարուքյանը էլ իր ելույթում հեգնեց, որ երբ Հայաստանում ասում են, թե պանդեմիան նոր հնարավորություններ է բացում, այս նոր հնարավորությունը սա է՝ մարդկանց վերահսկելու, մարդկանց լսելու, տեղորոշելու, կողքի հեռախոսներն իմանալու և այլն:

«Եթե ձեզ թվում ա, որ ես պետք ա վստահեմ ձեր ասածներին, էդպես չի, ինչո՞ւ, որովհետև դուք էլ եք Signal-ով խոսում, դուք էլ եք WհatsApp-ով խոսում, բա եթե դուք վստահում եք ձեր կառավարությանը, ինչո՞ւ եք Signal-ով խոսում, վախում եք, որ ո՞վ լսի, ձեր ԱԱԾ-ն, հա՞, բա ինչի՞ եք Signal-ով խոսում»,-ասաց Էդմոն Մարուքյանը: