Նազենի Հովհաննիսյանն ընդդեմ կորոնավիրուսի. համեղ ժամանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բոլորիս լավ օր, բարի ախորժակ և իհարկե առողջություն

Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.

Իմամ Բայալդի-ն ունի պատրաստման շատ տարբեր եղանակներ: Ինչ խոսք, անվանումը մնացել է թուրքերենից, բայց բովանդակությունն ու պատրաստման ավանդույթները տարաբնույթ աղբյուրներում տարբեր կերպ են պատմվում: Առավելապես Բալկանյան երկրներին բնորոշ այս համեղ ուտեստի արմատները հին են ու բազմաճյուղ, այնպես որ մեծ հարց է` ով է ումից ինչը փոխառել:
Ամեն դեպքում ասում են, որ այս ուտեստը հիմնականում պատրաստել են մսով, բայց ես մանկուց Բայազետցիների մոտ տեսել եմ հենց այս` բանջարեղենային տարբերակը:
Կարող ենք կոչել նաև սովորական մի անունով. սմբուկի տապակա:
Հ.Գ. Ես վարպետ խոհարար լինելուց շատ հեռու եմ, բայց սրտանց կիսվում եմ իմ իմացածով և ունեցած ինֆոյով:
Դուք էլ ձե՜ր տարբերակները նշեք) սովորելը միշտ էլ օգտակար է և հաճելի:
Իսկ, եթե իմ տարբերակով պատրաատեք ու հավանեք) նշեք խնդրում եմ))
Բոլորիս լավ օր, բարի ախորժակ և իհարկե առողջություն:
@thepoweroftaste @nazenihovhannisyan #tasty #armenia #nazenihovhannisyan #coronalife #2020 #eggplant