Քրիստոսը մտավ լեռան գագաթին կառուցված օլիգարխ Սողոմոնի տաճարն ու շուռ տալով իր դախլեքը... Արթուր Դանիելյան

Երբ որ մարդիկ պահանջում են Սուրբ Գեղարդը պտտել Հայաստանով մեկ ի զորակցություն մեր իմնունիտետի, դա ոչ այլ ինչ է, քան կռապաշտություն և, ըստ այդմ, երկրորդ կարևորագույն պատվիրանի կոպիտ ոտնահարում
Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջերս մի քանի անգամ աչքովս ընկան առաջարկություններ կամ նույնիսկ պահանջներ, որպեսզի Հայ Առաքելական Եկեղեցին այս «արտակարգ» օրերին ավելի գործուն կերպով մասնակցի պետության աջակցմանը: Մասնավորապես առաջարկվում էր եկեղեցու տիրապետության տակ գտնվող մասունքներով ինչոր ռիտուալ կատարել: Օրինակ, Սուրբ գեղարդը կամ Լուսավորչի աջը Հայաստանով շրջել և ենթադրաբար ամրապնդել մեր իմունիտետը, երևի... չգիտեմ:

Քանի որ եկեղեցին առհասարակ և մերը մասնավորապես շատ պահպանողական կառույց է, այն շատ դժվար է ըմբռնում և հարմարվում արագ փոփոխվող մշակութային հոսքերի հետ և, ըստ այդմ, հաճախ դուրս է մնում ընկալման սպեկտրից: Մարդիկ «զարգանալով» ու, ըստ էության, դրա շնորհիվ շարունակաբար դեբիլանալով` դժվարանում են ընկալել այն տեքստերի իմաստը, որոնք գրվել են հարյուրամյակներ առաջ: Էսօրվա դպրոցական ծրագրերը գրեթե բացառում են, որ միջին վիճակագրական աշակերտը երբևիցէ կկարողանա ընկալել նույնիսկ ժամանակակից փիլիսոփաներին` ի դեմս ասենք Ժիժեկի, ուր մնաց ընկալեն այն փիլիսոփայությունը, որը գրված է վաղուց հնացած լեզվով:

Արդյունքում մենք ունենում ենք եկեղեցու և առհասարակ քրիստոնեության դերի ու իմաստի հստակ ուղղորդված նենգափոխում: Մարդիկ պարզապես չեն ջոգում քրիստոնեությունն ինչ ա ու սկսում են, կամայականորեն դա մեկնաբանելով, անել այն ամենը,նայեց ինչը հենց հակասում է քրիստոնեությանը: Էդ համատեքստում օրերս գրել էի երկրորդ այտը դեմ տալու ու չդատելու մասին առակների լրիվ նենգափոխված ընկալման մասին: Նույն հաջողությամբ նենգափոխվում են հենց Աստծո պատվիրանները:

Երբ որ մարդիկ պահանջում են Սուրբ Գեղարդը պտտել Հայաստանով մեկ ի զորակցություն մեր իմնունիտետի, դա ոչ այլ ինչ է, քան կռապաշտություն և, ըստ այդմ, երկրորդ կարևորագույն պատվիրանի կոպիտ ոտնահարում: Մեզ ասվել է՝ «Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև ե՛ս եմ քո Տեր Աստվածը՝ մի նախանձոտ Աստված. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նույնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմում եմ»: Սա երկրորդ ամենակարևոր պատվիրան է որը բխում է առաջինից: Առաջինն էլ ասում է՝ «Ե՛ս եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից: Ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար»:

Հիմա թարգմանեմ վերոհիշյալը: Ասում ա կա մեկ աստված, ասել է թե, մեկ բնություն, մեկ օրինաչափություն, մեկ իրականություն: Չի կարող լինել երկու իրականություն, այնպես, ինչպես չի կարող լինել նույն երևույթը նկարագրող տաբեր ֆիզիկայի օրենքներ: Չես կարող գրավիտացիան մի դեպքում հիմնավորես երկու մարմինների քաշով ու իրանց միջև ընկած հեռավորությամբ, իսկ մյուս դեպքում ինչոր մետաֆիզիկայով կամ աստրոլոգիայիվ: Չես կարող դա անել: Չի կարելի: Չես կարող անձրևը համարել համ մթնոլորտային ճնշման տատանման արդյունք, համ էլ Նեպտունի տաճարում զոհաբերություն անելու արդյունք: Չի կարելի տենց անել, որովհետև եթե անես, աստված քեզ կպատժի: Կպատժի օրինակ անսպասելի ջրհեղեղով, որտև դու մթնոլորտային ճնշումը հետևողականորեն չափելու փոխարեն, գնացել էշ-էշ մատաղ էիր անում: Կա մեկ իրականություն ու նա է ուղղափառ ու ուղղադավան, ով գիտի որն ա էդ իրական իրականությունը, նա ով գիտի ոնց ա ջուրը կոնդենսացվում ու վերածվում տեղումների:

Առաջին պատվիրանի համաձայն հենց այս լույսն էր, այս գիտելիքն էր, որ ստրուկներին ազատեց եգիպտացիների երկրի տիրակալների գերությունից: Այսինքն բուրգերի տիրակալները մարդկանց ստրկացնում էին` գիտելիքը գաղտնի պահելով: Եգիպտոսում կար էլիտար խավ, որը տիրապետում էր Աստծո, ասել է թե`իրականության կամ գիտության, գաղտնիքներին ու դրա հաշվին հարստանում էր, իսկ ստրուկներին պարտադրում էր կռապաշտությամբ զբաղվել, որն էլ ստրկադասելու հիմնական զենքն էր: Այսինքն, քանի դեռ մարդը անկիրթ է, նա ստրուկ է: Սա է բուրգի խորհրդանիշը, ուժ ունի նա, ով բուրգի գագաթին է, տեսնում է ավելի հեռուն ու գիտի ավելի շատ, քան մյուսները, գիտի ու չի ասում: Մինչդեռ քրիստոնեությունը սկզբունքորեն դեմ է բրգաձև հասարակությանը: Քրիստոսը մտավ լեռան գագաթին կառուցված օլիգարխ Սողոմոնի տաճարն ու, շուռ տալով իր դախլեքը, ասաց՝ սենց չի լինի, դուք իրավունք չունեք փող աշխատել աստծո լույսը գաղտնի պահելու հաշվին: Ասեց՝ Աստծո տաճարում առհասարակ փող չպիտի աշխատվի, որպեսզի չլինի գիտելիքը գաղտնի պահելու մոտիվացիա: Իր աշակերտներին էլ Քրիստոս պատվիրեց վերցնել գիտելիքը/Աստծո լույսն ու տարածել ամենուր և հավասարապես բոլորի համար:

Քրիստոսին սրա համար խաչեցին, ինչը իդենտիկ է Օլիմպուսի գագաթից գողացված կրակը ժողովրդին բաժանած Պրոմեթևսի մասին է հին հունական առասպելին: Սա է էգալիտարիստների, այսինքն հավասարություն, այսինքն սոցիալիզմի ջատագովների պայքարի իմաստը բրգի կամ լեռան գագաթի տաճարի քրմերի հետ: Սրանում է սոցիալիզմի ու կապիտալիզմի պայքարը, լիբերալիզմի ու դետերմինիզմի պայքարը և առհասարակ չարի ու բարու պայքարը:

Ժամանակի ընթացքում բուրգի համակիրներին մի քանի քայլով հաջողվեց պառակտել եկեղեցին ու նենգափոխել Աստծո ուսմունքը: Քրիստոսի մահվանից մոտ կես հազարամյակ անց վաշխառու քրմերը եկեղեցին պառակտեցին Քաղքեդոնում, ևս կես հազարամյակ անց քրմերը կաթոլիկներին առանձնացրին ու քսի տվեցին ուղղափառների վրա, ևս կես հազարամյակ անց քրմերը առանձնացրին բողոքականներին ու քսի տվեցին կաթոլիկների վրա, ևս կես հազարամյակ անց քրմերի ավետարանչականները արդեն բացեիբաց քարոզում են լեռան գագաթին տաճարի վերակառուցումը ու ավետյաց հող վերադառնալը, մինչդեռ ղպտիները գրեթե բնաջնվել են, սիրիական Անտիոքը նույնպես, ռուս ուղափառներից պոկել են իրենց մկրտման վայր` Կիևը, հույներն ու վրացիները ժողովրդագրական ինքնբնանջման շեմին են, իսկ Հայաստանում աղանդավորները տապալել են իշխանությունը, հարձակվում են կաթողիկոսի վրա ու նոր վարդապետ պահանջում:

Այս պառակտումն ու չեզոքացումը հնարավոր դարձավ այդ թվում նաև դոգմատիկ նենգափոխումների շնորհիվ, եթե Քաղքեդոնում արհեստական կռվախնձոր դարձավ Քրիստոսի էության մասին վեճը, հիմա` 15 դար անց, մարդիկ արդեն չեն էլ իմանում` ինչ է նշանակում երկրորդ այտը դեմ տալը, ուր մնաց մոնոֆիզիցիզմից բան ջոգեն: Սա հնարավոր դարձավ, որովհետև հավատացյալները չհավատացին ոչ առաջին պատվիրանին, ոչ էլ հետևաբար երկրորդին: Հավատացյալները չհավատացին, որ կա մեկ աստված, մեկ ֆիզիկա (լատիներենից phýsis թարգմանվում է բառացիորեն՝ բնություն), ու որ ձգտել է պետք այդ մեկ ֆիզիկային, ոչ թե ֆիզիկան մարմնավորող մարդկանց կամ իրերին: Չհավատացին հավատացյալները, որ Աստված, ավետարանչական աղանդների նկարագրած, մեծ սպիտակ մորուքով բարի պապիկը չէ: Չհավատացին հավատացյալները, որ գեղարդը ոչ թե կորոնավիրուսից բուժելու համար է, այլ Քրիստոսին խաչելու պատճառի մասին հիշելու ու իր պատվիրանները սրբորեն հետևելու մասին ԽՈՐՀՐԴԱՆԻՇ: Նույնպես Լուսավորչի Աջը չի կարող ոչ մեկին բուժել, այն պետք է ընդամենը հիշեցնի, որ լուսավորվելու համար պետք է աղոթել: Պարզապես, եթե ժամանակին մարդկանց 99%-ը տոկոսը տառաճանաչ չէին, իսկ գրքերը թանկ ու եզակի, աղոթքները խիստ սահմանափակ էին, մինչդեռ հիմա ամեն անգամ, երբ գիտական հոդված ես կարդում, իրականում աղոթում ես, փաստացի, գիտության լույսը ստանալով, մեծարում ես Աստծուն: Ու այո´, աղոթել է պետք ամեն օր, գոնե Վիքիպեդիայում:

Մեր եկեղեցին ժամանակին եղել է մեր պետության գիտակրթական կենտրոնը: Դրսից արհեստականորեն սնուցվող կռապաշտությունը եկեղեցուն զրկեց լույսի աղբյուր լինելու դերից ու սարքեց կռապաշտների հանգրվան, էն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ, ինչոր մատուռի շուրջը 7 անգամ պտտվելով, կարելի է հղիանալ, ինչա թե հավատալ բառը մարդիկ շատ սխալ են հասկանում: Ընդ որում, հենց հղիանում, բուժվում կամ փող են կպցնում, էդ մատուռի մասին բնականաբար մոռանում են` լավագույն դեպքում մի հատ խաչքար մի տեղ դնելով: Տենց խաչքարով եկեղեցուն մուծվում են, որ չստացվի, որ եկեղեցուն քցել են էլի: Կռապաշտ են, բայց հո անշնորհք երախտամոռ չեն իրանց արևին:

Էդ «հավատալ» բառն առհասարակ արդիական էր, երբ մարդիկ տառաճանաչ չէին, հիմա երբ գրել, կարդալ գիտեն մարդիկ պիտի լինեն կամ գիտակցյալ կամ անգիտակից: Կամ դու գիտես, որ Աստված կա ու գիտես` ոնց է պետք իր հետ շփվել ու իրեն ձգտել, կամ չգիտես ու կհանգրվանես անհասկանալի հեթանոսական ռիտուլաներին, կգնաս մոմ կվառես էն հույսով, որ մատոռդ էլ չի խփի, հավելյալ երաշխիքի համար էլ մի հատ աչքի ուլունք կկախես հայելուց:

Ժամանակին Քրոստոսի աշակերտները շատ արագ գրավեցին աշխարհը, քանի որ մարդիկ ուզում էին իմանալ` ինչու է գալիս անձրևը, գնում էին եկեղեցի, գրել կարդալ էին սովորում ու լուսավորվում էին: Հարյուրամյակներով եկեղեցին ու մասնավորապես Հայ Առաքելականը հենց լուսավորվելու կենտրոն էր, գիտության ու կրթության օրրան: Մեր գոյության գրավականը եկեղեցու` այդ դերի վերականգնում է: Ընդ որում, վերակագնել է պետք քրիստոնեական դոգմաների հիման վրա: Նախ որովհետև առանց փիլիսոփայական ուղղորդման կրթությունը բուծում է կիրթ սրիկաների, իսկ երկրորդ հերթին, որովհետև գիտությունը չպիտի լինի փող աշխատելու միջոց և, ըստ այդմ, պիտի լինի անվճար ու հանրամատչելի: Հենց որ սկսում են գիտության համար վճարել, դետերմինիստը դառնում է լիբեռաստ ու մտնում է բուրգի մեջ: Իսկ բուրգում, ով շատ կվճարի, նա շատ կիմանա: Ով չի վճարի, կստրկադասվի ու կապավինի աչքի ուլունքին: Հետո էդ ուլունքավոր ստրուկները կշատանան ու սաղիս կկործանեն, բացի բուրգի ամենագագաթին նստածներից:

Հ.Գ. Ահա առաջին երկու պատվիրանների մոտավոր թարգմանությունը արդի հայերենի`

1) Բնության` physis-ի, գիտակցումն է ազատել ստրուկներին բրգի քրմերի ձեռքից: Կա մեկ ֆիզիկա և այն օրինաչափ է, այն, ինչը չի ենթարկվում թվերին, գիտություն չէ, բնություն չէ, բնագիտական չէ, ԱՆբնական է:

2) Մի´ պաշտեք այն, ինչը բնագիտական չէ, կուռքեր մի կերտեք, թե չէ կստրկադասվեք:

Ու հանգիստ թողեք էդ Գեղարդը, Գեղարդով մարդու թոք չես բուժի, Գեղարդով մարդու թոքը կարելի է միայն խոցել և սա պատմական ու բնագիտական փաստ է: Գեղարդի փոխարեն լիքը թոքերի վենտիլյատորներ ճարեք... ու պտտեք Հայաստանով մեկ»: