Կառավարության բարի կամքի վրա այս հարցում չպետք է հիմնվենք. Սամվել Մարտիրոսյան

Սա անհամաչափ միջոցների կիրառում է, քանի որ հայտնի չէ, թե սա ո՞նց կարող է օգնել կարանտինի տեսանկյունից

ԱԺ-ում քննարկվող փաթեթը ենթադրում է քաղաքացի որի հեռախոսազանգերի մետա-տվյալների հավաքագրում, այսինքն ում է զանգել, երբ, որքան է տեւել զանգը, առանց դրա բովանդակության։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անկասկած, հիանալի է, որ բովանդակությունը չի ձայնագրվելու։ Սակայն սա անհամաչափ միջոցների կիրառում է, քանի որ հայտնի չէ, թե սա ո՞նց կարող է օգնել կարանտինի տեսանկյունից։ Իսկ այ, օրինակ, քաղաքական վերահսկողության տեսանկյունից սա լավ գործիք է։ Երկրորդը. հարկավոր է ստեղծել հանրային վերահսկողություն տվյալների հավաքագրման եւ ապագայում ոչնչացման։ Կառավարության բարի կամքի վրա այս հարցում չպետք է հիմնվենք»: