Ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության. խնդիրներ չունենք. Տոնոյան

Այս պահին բուժվածների թիվը 30 է. Արսեն Թորոսյան

Մեկուսացումից եւ ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են զինծառայության՝ ստուգումից հետո: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, կառավարության արտահերթ նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ տոնոյանը:

«Մենք խնդիրներ չունենք»,-ասաց նա:

Անդրադառնալով մեկուսացումից դուրս եկածներին, Արսեն Թորոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ մոտ 150 մարդ մեկուսացումից դուրս է եկել. «14 օրվա վերջում, երբ մենք նրանց թեստավորում ենք, մոտավորապես 10 տոկոսի մոտ դրական դեպքեր են լինում, եւ նրանք շարունակում են մնալ մեկուսացման մեջ եւս մեկ շաբաթ: Նրանք որեւէ բուժօգնության կարիք չեն ունենում: Եվս մեկ շաբաթ անց ստուգվում են եւ եթե բացասական է լինում թեստը, «դուրս ենք գրում», գնում են տուն»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ շատերի 14 օրվա ժամկետը մոտ օրերս լրանում է եւ կունենանք էլի բուժվածներ:

Այս պահին բուժվածների թիվը 30 է: